fbpx
Առողջապահություն

Այսօրվանից Դիլիջանում գործում է ևս մեկ շարժական պատվաստումային խումբ

Այսօրվանից ևս մեկ շարժական պատվաստումային խումբ է գործում Դիլիջանի քաղաքապետարանի հարևանությամբ, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը:

«Շարժական պատվաստումային խմբերը համալրված են թե «ԱստրաԶենեկա» և թե «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութերով:
Հիշեցնենք, որ «ԱստրաԶենեկա»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

Իսկ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-ից 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ