Հասարակություն
22:00 09/04/2020

Դիլիջանի տներից մեկում դի է հայտնաբերվել

Ապրիլի 8-ին, ժամը 21:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձե փողոցի տներից մեկում հայտնաբերվել է դի. ախտահանման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարներն Անդրանիկ Հ.-ի դին (ծնված 1966 թ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային և տանն իրականացրել ախտահանման աշխատանքներ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ