fbpx
Առողջապահություն

Դիմակ ու ձեռնոց չկրողներին արգելվելու է օգտվել հանրային տրանսպորտից

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը այսօր՝ մամուլի ասուլիսի ընթացքում խոսեց հանրային տրանսպորտից մայիսի 18-ից օգտվելու կանոնների և արգելքների մասին։

Նա նշեց, որ հանրային տրանսպորտի մուտքի մոտ պետք է լինեն ախտահանիչ միջոցներ, որոնցով պետք է ախտահանել ձեռքերը մուտքից առաջ։

Վարոսյանի խոսքով՝ հանրային տրանսպորտում պարտադիր է կրել անհատական պաշտպանիչ միջոցներ՝ դիմակներ և ձեռնոցներ, իսկ այն անձինք, ովքեր չեն պահպանի այս կանոնը, չի թույլատրվի բարձրանալ հանրային տրանսպորտ։

Նա ընգծեց, որ եթե տրանսպորտային միջոցը երկար չէ 9 մետրից, ապա արգելվելու է դրանցով կանգնած երթևեկում կազմակերպելը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ