fbpx
Հայաստան

Դիմել եմ ՊՆ, որպեսզի թույլ տան գնալ սահմանամերձ համայնքներ. Լապշին

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը Հայաստանում է: Նա այսօր հանդիպեց լրագրողների հետ` ներկայացնելով իր` Հայաստան այցի նպատակները: Լապշինը տեղեկացրեց, որ Հայաստանում է լինելու մինչև փետրվարի վերջը և ցանկանում է այցելել մի շարք վայրեր, որտեղ չի եղել: Սա, ի դեպ, նրա չորրորդ այցն է Հայաստան:

«Ես դիմել եմ ՊՆ-ին ու խնդրել, որ ինձ թույլ տան այցելել սահմանամերձ գոտիներ, որպեսզի իմ բլոգում ընթերցողներիս պատմեմ մարդկանց կյանքի մասին, որոնք կրակոցների տակ են ապրում: Խոսքը Նոյեմբերյանի և մի քանի այլ շրջանների մասին է: Հույս ունեմ, որ ինձ կթույլատրեն: Բացի այդ` ուզում եմ այցելել Սյունիք ու Մեղրի, որոնց մասին շատ եմ լսել, բայց չեմ եղել»,- ասաց Լասպշինը` հավելելով, որ ինքը շրջել է աշխարհի ավելի քան 140 երկրում:

Նրա խոսքով` Հայաստանն իր այցելած այլ երկրների ֆոնին բավական հետաքրքիր է` թե’ բնության, թե’ ճարտարապետության առումով, ինչպես նաև իր յուրահատուկ մարդկանցով:

Ինչ վերաբերում է իր հնարավոր այցին Արցախ, ապա բլոգերը նշեց, որ այս անգամ չի գնա Արցախ: «Չեմ կարծում, թե ինձ համար վտանգավոր է այցելել այնտեղ, պարզապես մտածում եմ, որ այս շրջանում ճիշտ չի լինի Արցախ այցելել` նկատի ունենալով ներքաղաքական իրավիճակն Ադրբեջանում: Այսինքն` Արցախ այցելելու իմ քայլը Ադրբեջանի իշխանությունները կարող են օգտագործել հանրության ուշադրությունը շեղելու համար»,- կարծիք հայտնեց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ