fbpx
Սպորտ

Իսլանդիայի ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները դիմել են միմյանց

Երեկվա հանդիպումից հետո Իսլանդիայի ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները Twitter-ով դիմել են միմյանց։

Իսլանդիայի ֆեդերացիան շնորհավորել է Հայաստանի հավաքականին հաղթանակի համար ու նշել, որ երևանյան հանդիպումը հիանալի էր։

ՀՖՖ-ն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Իսլանդիայի հավաքականին՝ գեղեցիկ խաղի համար ու նշել, որ «կհանդիպենք հոկտեմբերին»։

Հիշեցնենք, որ մեր ընտրանին երեկ 2-րդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ մեկնարկած Աշխարհի առաջնության որակավորման փուլում։ Առաջին խաղում մերոնք 1-0 հաշվով հաղթել էին Լիխտենշտեյնի ընտրանուն, իսկ երեկ արդեն Երևանում Հայաստանի հավաքականը կարողացավ 2-0 հաշվով հաղթանակ տոնել Իսլանդիայի ընտրանու նկատմամբ։ Գոլերի հեղինակ դարձան Տիգրան Բարսեղյանն ու Խորեն Բայրամյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ