ՀՀ ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Տեղեկացնում եմ, որ քիչ առաջ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորների կողմից ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին է ուղարկվել նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին դիմում։
Ստեղծվող քննիչ հանձնաժողովը կնախագահի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Արկադի Խաչատրյանը, քննության առարկային և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև»։
https://www.facebook.com/marukyan.edmon/posts/3995942253810805?__cft__[0]=AZWb03MMsYJsrRClCGhOi0o__6T0wmLhcI9piQt7aHvFnxpHgVPVyokrHHICAhKkzzTVVMIl3wlPxTKhbOZYlsAxtN_Ttij7nJgM_J0L9rcyl3LpUH7gQVkFAQg4MtEitrbIaf5fFpk5bLsGnvRvTXujmTSPv_PTCGbKjDMMYzHlx0o5AF3C4i55dnp9MZBRIIk&__tn__=%2CO%2CP-R