fbpx
Արցախ

68,000 դրամ աջակցության ծրագրի դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է

Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին 4 ամիս ժամկետով 68,000 դրամ աջակցության ծրագրի դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ մարտի վճարման մասին արդեն ծանուցվել է շուրջ 77,500 շահառու։

Հիշեցնենք, որ աջակցությունը տրվում է Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված ինչպես չափահաս, այնպես էլ անչափահաս քաղաքացիներին (բացառությամբ 18-63 տարեկան, հաշմանդամություն չունեցող արական սեռի անձանց)։

Դիմումներն ընդունվում են առցանց՝ օոliոe.ssa.am կայքում՝ 2021 թվականի փետրվարի 25-ից մինչև 2021 թվականի հունիսի 15-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ