Հասարակություն
22:00 08/05/2020

Դիմումներն ընդունվում են միայն էլեկտրոնային տարբերակով․ ԱԻՆ

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը, երկրում առկա համաճարակային իրավիճակով պայմանավորված, քաղաքացիների միջև կենդանի շփումը նվազեցնելու նպատակով մարտի 18-ից աշխատում է փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային տարբերակով, տեղեկացնում են ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նախարարությունը քաղաքացիներին Խնդրում է գրությունները, դիմումները և առաջարկություններն ուղարկել էլետրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեներին. mes@mes.am, info@mes.am

Իսկ հարցերի դեպքում զանգահարել շուրջօրյա գործող 911 և 112 հեռախոսահամարներին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ