fbpx
Իկոնիկ

Դիսկո, Studio 54 և իկոնիկ պահեր

Դիսկոն պարային երաժշտության ժանր է և ենթամշակույթ, որը ծագել է 1970-ականներին Միացյալ Նահանգներում, ի շնորհիվ գիշերային կյանքի։

1970-ականների վերջին ԱՄՆ-ի շատ քաղաքներում կային դիսկոտեկային ակումբներ։ Այդ ժամանակաշրջանում շատ DJ- ներ նվագում էին Նյու Յորքի Studio 54 ակումբում, որը շատ պահանջված էր հայտնի մարդկանց շրջանում: Դիսկոտեկ գնացողները՝ հատկապես Studio 54, կրում էին թանկարժեք, համարձակ և էքստրավագանտ ոճի հագուստ։

Այդ ժամամակ կար նաև բարգավաճող թմրամիջոցների ենթամշակույթ, մասնավորապես՝ կոկաինի և Quaaludes-ի: Վերջինս այնքան տարածված էր դիսկոտեկային ենթամշակույթում, որ այն անվանում էին «դիսկո թխվածքաբլիթներ»: Դիսկո ակումբները նաև արտացոլում էին այդ ժամանակների սեռական հեղափոխությունը։

Այս երաժշտական ժանրը հիմնական ազդեցություն է ունեցել հետևյալ ժանրերի ապագա զարգացման մեջ. էլէկտրոնային պարային երաժշտություն, հաուզ, հիփ-հոփ, նյու ուեյվ (new wave) և պոստ-դիսկո։

Ձեզ եմ ցանկանում ներկայացնել դիսկո ժանրին պատկանող երեք երգերը, որոնք հիանալիորեն ընդգծում են դիսկոյի իրական ձեռագիրը և ժանրում բոլոր ժամանակների ամենաիկոնիկն են համարվում։

Bee Gees – Stayin’ Alive (1977)

Stayin ‘Alive երգը Bee Gees խմբի երգն է, որը հանդիսացել է Saturday Night Fever ֆիլմի սաունդթրեքը։ Այն ներկա է ֆիլմի ամենատպավորիչ տեսարաններից մեկում, երբ Ջոն Տրավոլտան քայլում է Նյու Յորքի փողոցներով՝ ինքնավստահ և գրեթե պարելով։ Երգը թողարկվել է 1977-ին՝ դեկտեմբերի 13-ին։

Չնայած երգի երաժշտական մասը թեթև և անհոգ է թվում՝ իրականում երգը շոշափում է լուրջ թեմաներ։ Երգը Նյու Յորքի փողոցներում գոյատևելու և պայքարի մասին է։ Բոլորս էլ պայքարում ենք կյանքի կողմից տված անհաջողությունների, հարվածների և անարդարությունների դեմ։ Այդ ամենի միջով անցնելուց հետո կենդանի մնալը ամենամեծ ձեռքբերումներից է։

Cheryl Lynn – Got to Be Real (1978)

Got to Real-ը ամերիկացի երգչուհի Շերիլ Լինի երգն է, որը թողարկվել է 1978-ին։ Երգը, որը Լինի դեբյուտային սինգլն էր, գրել է Լինը, Դեյվիդ Պայիչը և Դեյվիդ Ֆոստերը։ Այն դիսկո երաժշտության մեջ ամենատարածված և հայտնի գործերից մեկն է:

2001 թվականին երգը հայտնվում է Sex and the City ամերիկյան հեռուստասերիալի չորրորդ սեզոնի The Real Me սերիայի մի դրվագում, որտեղ Քերի Բրեդշոուն մեկ օրով դառնում է մոդել և քայլում է պոդիումով։ Դա թե՛ հեռուստասերիալի, թե՛ նորաձևության աշխարհի ամենահայտնի տեսարաններից է համարվում։

Earth, Wind & Fire – Boogie Wonderland (1979)

Boogie Wonderland երգը ՝ Earth, Wind & Fire և The Emotions խմբերի երգն է, որը թողարկվել է 1979-ի ապրիլին Columbia Records-ում:

Սա այն հազվագյուտ դեպքերից է, երբ երկու կայացած երաժշտական խումբ այնքան կատարյալ կերպով են աշխատել միմյանց հետ, որ երգը մեծ հիթ է դարձել և մինչ օրս էլ մնում է շատ արդիական։

Աննա Մարտիրոսյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ