Ժամանց

Disney-ը նոր սերիալ կթողարկի երգիչ Էդ Շիրանի կյանքի և գործունեության մասին

Disney+ սթրիմինգային ծառայությունը կթողարկի The Sum of It All վերնագրով մինի վավերագրական սերիալը, որը կենտրոնացած է բրիտանացի երգիչ Էդ Շիրանի կյանքի և գործունեության վրա: Այս մասին հայտնում է Variety-ն։

Նախագիծը, որը բաղկացած է չորս դրվագներից, հարթակում կթողարկվի մայիսի 3-ին։ Այն կցուցադրի կադրեր երաժշտի անձնական արխիվից, որոնք նախկինում չհրապարակված էին առցանց, ինչպես նաև նոր հարցազրույցներ նրա և նրա ընտանիքի հետ:

Վավերագրական ֆիլմաշարում ստեղծողները կխոսեն կակազով երեխայի անցած ճանապարհի մասին դեպի մարզադաշտեր հավաքող երաժիշտը։ Նախագծի պրեմիերան տեղի կունենա Շիրանի «-» վերնագրով վեցերորդ ստուդիական ալբոմի թողարկումից երկու օր առաջ։ Սկավառակը դարձավ արտիստի «մաթեմատիկական» ալբոմների հինգերորդ մասը։

«Ես միշտ շատ զգույշ եմ եղել անձնական կյանքիս մասին խոսելիս։ Միակ վավերագրական ֆիլմը, որ ես երբևէ նկարահանել եմ, այն մասին էր, թե ինչպես եմ ես երգեր գրում: Դիսնեյը մոտեցավ ինձ չորս մասից վավերագրական ֆիլմ նկարելու համար, և ես զգացի, որ ժամանակն է բացել դուռը և մարդկանց թույլ տալ իմ կյանք մտնել: Հուսով եմ՝ նրանք վայելում են դա»,- ասել է Շիրանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ