fbpx
Ժամանց

Disney-ը ցուցադրել Է, թե ինչպես է Ջոլին վերածվում Մալեֆիսենտայի (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Disney ստուդիան Մալեֆիսենտայի մասին երկրորդ կինոնկարի՝ Էկրան բարձրանալու նախաշեմին Անջելինա Ջոլիի երկրպագուներին ցուցադրել Է դերասանուհու կերպարանափոխման գործընթացը: Մի քանի գրիմարարների աշխատանքը պատկերող տեսանյութը հրապարակել են «Ինստագրամ»-ում։

Ըստ որում «կերպարանափոխման» գործընթացը նկարահանված Է հակառակ ընթացքով. իրականում հանդիսականին ցույց են տալիս մակիյաժը մաքրելու գործընթացը հակառակ կարգով: Սկզբում հյուսում են դերասանուհու ծամերը և կատարում մակիյաժը, իսկ այնուհետև դնում են եղջյուրները: Եզրափակիչ շտրիխը ժանիքներն են, որոնք Ջոլին դնում Է ինքը՝ նախքան խցիկի առջև ժպտալը:

«Նա վերադարձավ խավար»,- տեսանյութի նկարագրության մեջ նշել են գրառման հեղինակները՝ կատարելով Back in black երգը, որը հնչում Է ամբողջ տեսագրության ընթացքում:

https://www.instagram.com/p/B2QN1FkH0sc/?utm_source=ig_embed

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ