Ժամանց

Disney-ը համաշխարհային ռեկորդ է սահմանել

Ամերիկյան The Walt Disney Company կինոընկերությունը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել ամենամյա կինոարտադրության հասույթով: Այս մասին տեղեկացնում է Quartzy-ը:

Տվյալների համաձայն՝ ընկերության համար ամենաշահութաբեր եղել են «Վրիժառուները․ վերջնագիր», «Կապիտան Մարվել», «Ալլադին», «Առյուծ արքա» ֆիլմերը: Այս ֆիլմերից յուրաքանչյուրը համաշխարհային վարձույթում աշխատել է ավելի քան 1 մլրդ դոլար:

Այս տարվա հուլիսին ընկերությունն աշխատել է 7.67 մլրդ դոլար՝ սահմանելով համաշխարհային ռեկորդ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ