fbpx
Հասարակություն

Դիտարկվել է Էրեբունիի և Նուբարաշենի հանրային տրանսպորտը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտնել է, որ նոյեմբերի 18-ին ՀՀ պարեկային ծառայողների հետ համատեղ վերահսկողական աշխատանքներ է իրականացրել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում։

«ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից մշտադիտարկվել են նշված վարչական շրջաններով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 35 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 3 դեպք, որոնք վերաբերել են դիմակ չկրելուն։ Դրանց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ