fbpx
Աշխարհ

Այսօրվանից Աղդամում գործարկվել է ռուս-թուրքական դիտորդական կենտրոնը

РИА Новости-ի հետ զրույցում Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար, գնդապետ Վագիֆ Դարգյահլին հայտնել է, որ հունվարի 30-ին, Ադրբեջանում ռուս-թուրքական դիտորդական կենտրոնը սկսում է իր գործունեությունը, ռուս զինծառայողներն արդեն տեղում են:

Դիտորդական կենտրոնը կտեղակայվի Աղդամի շրջանում, որը Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո։

« Ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնն այսօր սկսում է իր գործունեությունը: Կենտրոնի աշխատանքներում ներգրավված թուրք և ռուս զինծառայողներն արդեն Ադրբեջանում են»,- շեշտել է Դարգյահլին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ