fbpx
Քաղաքականություն

Դիտորդի կարգավիճակի հավակնող պետությունը պետք է ունենա դիվանագիտական հարաբերություններ ՀԱՊԿ բոլոր անդամների հետ․ Աննա Նաղդալյան

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում դիտորդի կամ գործընկեր երկրի կարգավիճակի հավակնող պետությունը պետք է դիվանագիտական հարաբերություններ ունենա ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների հետ: Այս մասի այսօր՝ սեպտեմբերի 13-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ արձագանքելով Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Յուրի Բորիսովի այն հայտարարությանը, թե Ռուսաստանը դեմ չէ ՀԱՊԿ-ում Ադրբեջանին կարգավիճակ տրամադրելուն:

ԱԳՆ մամուլի խոսնակը նշեց, որ նախարարությունը տեսել է այդ մեկնաբանությունը՝ կապված դիտորդի ու գործընկեր երկրի կարգավիճակի հետ, և կարող է ասել, որ կա ՀԱՊԿ կանոնադրություն, որտեղ հստակ ամրագրված են այն չափանիշները, որոնք պետք են և դիտորդին և գործընկերոջը:

«Մասնավորապես, դիտորդի կարգավիճակի հավակնող պետությունը պետք է ունենա դիվանագիտական հարաբերություններ ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների հետ: Ավելին, դիտորդի կարգավիճակի հավակնող պետությունը պետք է աջակցի միջազգային վեճերի և հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը: Իսկ ինչ վերաբերում է գործընկերոջ կարգավիճակին, ինչպես դիտորդի կարգավիճակի պարագայում, նա նույնպես պետք է ունենա դիվանագիտական հարաբերություններ ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների հետ, չունենա հակամարտություններ այլ պետությունների կամ պետության հետ և չունենա տարածքային վեճեր հարևանների հետ»,-նշել է Նաղդալյանը:

ԱԳՆ մամուլի խոսնակը ընդգծել է, որ կա կանոնադրություն, կան հստակ ամրագրված դրույթներ և կա ՀԱՊԿ սկզբունքը, որ որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա, ուստի առանց Հայաստանի համաձայնության ցանկացած մեկնաբանություն, կարծիք և դիրքորոշում կմնա միայն որպես այդպիսին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ