fbpx
Զինված Ուժեր

Ադրբեջանը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ

Արցախի պաշտպանության բանակի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․

«Նախքան հումանիտար հրադադարի հաստատումը ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ:

Չնայած հրադադարի հաստատումից անցել է շուրջ 3 ժամ՝ ներթափանցած խմբի շրջափակման և ոչնչացման գործողությունները շարունակվում են: Ռազմաճակատի մյուս հատվածներում համեմատաբար հանգիստ է:

Ադրբեջանական կողմի գործողությունները, ըստ երևույթին, թելադրված են Հադրութը գրավելու մասին Ադրբեջանի նախագահի նախօրեին կատարած հայտարարությունը ապացուցելու նպատակով»:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=3757362707629405&id=373037329395310&__cft__%5B0%5D=AZVuOFzfIWu9nNwUndCdtDRnBRfX5XEvHVdb2DcqyxrOiII6Oyo5ul8LatiaFNE8ErSp3gmc3vtnJgvzv40g0xVMSMO5xuqvVFvyWKqrrldhuWmu7MHxJqxB59O-qlndpT2PYNSYODaUbcJSlLPc29E7TTNergjrIWd-yl5FD1stbZfmsi9BDuzWSb8uVGbNGgU&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ