Նովակ Ջոկովիչը Miami Open մրցաշարի չորրորդ շրջանում 6:1, 5:7, 3:6 հաշվով պարտվել է Ռոբերտո Բաուտիստա-Ագուտին:
Ջոկովիչը hանդիպումից հետո նշել է, որ լավ չի պատրաստվել վերջին երկու մրցաշրերին․
«Առաջին անգամը չէ, որ իրար հետևից պարտվում եմ Ինդիան-Ուելսի և Մայամիի մրցաշարերում:
Վերջին տարիներին հիմնականում հենց այդպես էլ եղել է: Սա նշանակում է, որ ես պետք է վերանայեմ իմ նախապատրաստությունն այս մրցաշարերին: Այս անգամ ես մի շարք խնդիրներ ունեի նաև կորտից դուրս: Կարծում եմ՝ դրանք ևս ազդեցին իմ խաղի վրա: Ինչպես Ինդիան-Ուելսում, այնպես էլ Մայամիում ֆիզիկապես ինձ լավ չէի զգում:
Այսպես թե այնպես Ռոբերտոն հիանալի թենիսիստ է: Շնորհավորում եմ նրան հաղթանակի և կորտ վերադառնալու կապակցությամբ, սակայն ես չպետք է պարտվեի նման խաղում: Ես շատ հնարավորություններ բաց թողեցի»,- Ջոկովիչի խոսքը մեջբերել է ATP-ի մամուլի ծառայությունը:
