ԱՄՆ-ում շարունակվում է US Open-ը, որին մասնակցում է նաև աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը։
Նա երրորդ շրջանում խնդիրներ չի ունեցել գերմանացի Յան-Լենարդ Շտրուֆի հետ ու հաղթել է 3 սեթերում՝ 6-3, 6-3, 6-1 հաշվով։
Հաջորդ շրջանում Ջոկովիչի մրցակիցը կլինի իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստան։