fbpx
Սպորտ
11:50 03/03/2020

Դժվար է ասել, թե որտեղ կհայտնվես մեկ օր հետո․ Մատիչ

Չեմ ցանկանում կանխատեսումներ անել: Այս մասին ասել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Նեմանյա Մատիչը՝ խոսելով իր ապագա ծրագրերի մասին։

«Ակումբի ղեկավարությանը խոստացել եմ, որ ամեն ինչ կանեմ «ՄՅՈՒ»-ի սպորտային պատիվը բարձր պահելու համար:

Դժվար է ասել, թե որտեղ կհայտնվես մեկ օր հետո: Ֆուտբոլիստի կյանքը լի է անակնկալներով և փորձություններով: Մրցաշրջանի վերջում մենք կբանակցենք և որոշում կկայացնենք»,-ասել է Մատիչը: Այս մասին հաղորդում է Fox News-ը:

Հիշեցնենք, որ 31-ամյա սերբ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են իտալական և իսպանական ակումբները:

Մատիչի համար մղվող պայքարում առաջատար դիրք է զբաղեցնում Մադրիդի «Աթլետիկոն»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ