fbpx
Սպորտ
12:39 07/02/2020

Դժվար է տանը 4 գոլ բաց թողնել, բայց մենք ոչինչ չենք կարող փոխել․ Զիդան

Բարդ խաղ էր, բայց մենք մինչև վերջ պայքարեցինք: Այս մասին ասել է «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը՝ մեկնաբանելով իր թիմի՝ Իսպանիայի Գավաթի 1/4 եզրափակչում «Ռեալ Սոսյեդադ»-ից կրած պարտությունը։

«Սա ֆուտբոլ է: Երբեմն գործերն այնպես չեն դասավորվում, ինչպես պետք է:

Նույնիսկ երբ հաշիվը 1:4 էր, մենք հավատում էինք մեզ: Մենք շատ սխալներ թույլ տվեցինք, իսկ մրցակիցը լավ էր խաղում: Տխուր եմ, բայց եղածը եղած է: Մենք պետք է մտածենք ապագայի մասին»,-ասել է ֆրանսիացի մարզիչը։

Նա անկեղծացել է, որ սա իր վատագույն օրը չէր «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում:

«Խաղի առումով՝ ոչ, բայց արդյունքի առումով՝ այո: Դժվար է տանը 4 գոլ բաց թողնել, բայց մենք ոչինչ չենք կարող փոխել:

Կշարունակենք խաղալ մեր ֆուտբոլը: Մրցաշրջանի ընթացքում լինում են բարդ հանդիպումներ, իսկ մրցակիցն այսօր արժանի էր հաղթանակի»,-նշել է Զիդանը։ Այս մասին հաղորդում է AS-ը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ