fbpx
Սպորտ

Դժվար էր անընդմեջ 4 խաղ չխաղալ, բայց դա իմ ընտրությունը չէր․ Նեյմար

Երեկ Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի շրջանակներում «Բորուսիան» 2-1 հաշվով հաղթեց ՊՍԺ-ին։ Խաղին մասնակցեց նաև Նեյմարը, ով խփեց իր թիմի միակ գնդակը։

Նա հանդիպումից հետո նշել է, որ անընդմեջ 4 Հանդիպում չանցկացնելը իր կամքը չէր։

«Դժվար էր անընդմեջ 4 խաղ չխաղալ, բայց դա իմ ընտրությունը չէր: Ակումբի որոշումն էր, բժիշկներինը:

Մենք շատ խոսեցինք, և ինձ դուր չէր գալիս դա: Ես ուզում էի խաղալ և ես ինձ լավ էի զգում, բայց ակումբի ներկայացուցիչները վախեցան, որ դա կազդի ինձ վրա», – Նեյմարի խոսքերը մեջբերում է RMC Sports-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ