fbpx
Սպորտ

Դժվար թե ՄՅՈւ-ում 3 անգամ դառնայի Չեմպիոնների լիգայի գավաթակիր. Կրոս

Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը հայտարարել է, որ 2014 թվականին հնարավորություն է ունեցել տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»:

«2014 թվականին արդեն համաձայնեցրել էի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության գործարքը: Մի քանի անգամ զրուցել էի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի հետ, նա պատմել էր իր ծրագրերի մասին:

Այնուամենայնիվ, վերջին պահին «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը չկայացավ, ինչի համար ես շատ ուրախ եմ: Դժվար թե «Յունայթեդում» 3 անգամ դառնայի Չեմպիոնների լիգայի գավաթակիր»,- ասել է ֆուտբոլիստը: Նրա խոսքերն է մեջբերել Marca-ն:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ