Ըստ բանկերում և փոխանակման կետերում տարադրամի հաշվիչ Rate.am հարթակի տվյալների՝ սեպտեմբերի 4-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները կանխիկ գործարքների համար հետևյալն են.
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 385.02 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 390.13 դրամը:
Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 421.44 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 433.77 դրամը:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 4.19 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4.54 դրամը: