fbpx
Աշխարհ

Պուտինը և Զելենսկին չեն քննարկի Դոնբասում հակամարտության կարգավորման ուղիները․ Պեսկով

ՌԴ  նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է, որ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հնարավոր հանդիպման նպատակը չի կարող լինել Դոնբասում հակամարտության կարգավորման ուղիների որոնումը։

«Միանգամայն պարզ ներկայացվել է Վլադիմիր Պուտինի վերաբերմունքն այդ նախաձեռնությանը,- ասել է Պեսկովը:- Նման երկխոսությունը կարող է վերաբերել միայն երկկողմ հարաբերությունների խնդիրներին: Այսինքն՝ այդ երկխոսությունը չի կարող իրականացվել Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտության կարգավորման որոնման նպատակներից ելնելով»:

Խոսնակը նշել է նաև, որ նախագահների վարչակազմերը մշտական կապի մեջ են նրանց հանդիպման հետ կապված։

Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ