Հայաստան

Դոմոդեդովոյից դեպի Երևան հերթական չարտերային չվերթը կիրականացնի մայիսի 15-ին

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Դեսպանությունը հայտնում է, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան հերթական չարտերային չվերթը «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի մայիսի 15-ին (ժամը՝ 15։40-ին)։

«Նշյալ չվերթով Հայաստան կարող են վերադառնալ 342-ից 463 համարի ներքո դեսպանությունում հերթագրված քաղաքացիները: Ցուցակը հղումով՝ shorturl.at/mrC05։

Հերթագրված քաղաքացիներին նշյալ չվերթի համար տոմսեր ձեռք բերելու համար անհրաժեշտ է մոտենալ օդանավակայանի N94 տոմսարկղ (ժամը՝ 11:00-ից սկսած):

Հաշվառումը կմեկնարկի ժամը՝ 12։00-ից սկսած (32-ից 37-ը հաշվառման սեղաններ)։

Վերոնշյալ համարների ներքո հերթագրված քաղաքացիները տեղեկացվել են չվերթի մասին«,- նշված է հաղորդագրության մեջ։

||| ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ չարտերային թռիչքի մասին Հայտնում ենք, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան հերթական…

Geplaatst door Посольство Армении в России/ՌԴ-ում ՀՀ դեսպանություն op Donderdag 14 mei 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ