fbpx
Աշխարհ

Դոմինգոյի դեմ մեղադրանքների հետաքննություն կսկսվի

Լոս Անջելեսի օպերան հայտարարել է, որ շտապ կարգով «մանրակրկիտ ու անկախ» հետաքննություն է սկսում իսպանացի օպերային երգիչ Պլաչիդո Դոմինգոյի նկատմամբ, որին մի քանի կանայք մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ: Այդ մասին հայտնել է Los Angeles Times թերթը:

Հրատարակության տվյալներով՝ հետաքննության անցկացման համար Լոս Անջելեսի օպերան վարձել է Gibson, Dunn & Crutcher ֆիրմայի փաստաբան Դեբրա Վոնգ Յանին, որն ավելի վաղ Կալիֆոռնիայի կենտրոնական օկրուգի ֆեդերալ դատախազն էր: Նշվում է, որ հետաքննությունը կսկսվի անհապաղ:

Ավելի վաղ ութ երգչուհիներ եւ մեկ պարուհի «Ասոշիեյթեդ Պրես» գործակալությանը հայտնել էին, որ 1980-ական թվականներից տարբեր ժամանակներում Դոմինգոյի կողմից ենթարկվել են սեռական ոտնձգության: Նշենք,որ 78-ամյա Դոմինգոն ինքը հերքել է բոլոր մեղադրանքները: Տեղեկացնենք,որ Սան-Ֆրանցիսկոյի օպերան եւ Ֆիլադելֆիայի սիմֆոնիկ նվագախումբը չեղարկել են տենորի ելույթները։ Այս մասին հաղորդել է РИА Новости-ն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ