fbpx
Աշխարհ

Դոնալդ Թրամփը չի բացառում երկրորդ «շաթդաունը»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ դաշնային կառավարության աշխատանքը կարող է հերթական անգամ դադարեցվել: Հերթական «շաթդաունի» պատճառ կարող է կրկին հանդիսանալ այն, որ Կոնգրեսը գումար չտրամադրի Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:

Թրամփը նշել է, որ երկրորդ «շաթդաունը» միանշանակ կդիտարկվի որպես միակ տարբերակ: ԱՄՆ նախագահը նաև խոսել է բանակցությունների հաջողության մասին, որոնք ընթանալու են հաջորդ երեք շաբաթների ընթացքում Կոնգրեսում:

«Ես կարծում եմ, որ բանակցությունների արդյունքը և համաձայնության գալու հավանականությունը 50/50 է: Բայց գիտեմ, որ այդ հարցերով զբաղվում են շատ լավ մարդիկ»,- ասել է Թրամփը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա կհամաձայնի՞, որ պատի կառուցման համար տրամադրեն 5.7 մլրդ դոլարից պակաս գումար, նա հայտարարել է, որ կասկածներ ունի:

«Իմ նպատակն է անել այնպես, ինչպես պետք է»,- հավելել է Թրամփը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ