fbpx
Աշխարհ

Դոնալդ Թրամփը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 74-րդ նստաշրջանում իր ելույթը սկսել է Միացյալ Նահնագներն անվանելով աշխարհի ամենահզոր երկիրը՝ ընդգծելով իր նախագահության օրոք ռազմական ոլորտում արված ավելի քան 2.5 տրիլիոն դոլարի հատկացումները:

Ելույթ ունենալով համաշխարհային առաջնորդների առաջ՝ ԱՄՆ ղեկավարը շեշտել է, որ Հյուսիսային Կորեան լի է չօգտագործված ներուժով և պետք է ապամիջուկայնացվի: Նա կոչ է արել ԿԺԴՀ-ին դադարեցնել միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Անդրադառնալով ԱՄՆ-Չինաստան առևտրային հարաբերություններին՝ Թրամփը Չինաստանին մեղադրել է խոստացված բարեփոխումներն անելու միջազգային հանրությանը տված խոստումը խախտելու մեջ:

Թրամփը հայտարարել է, որ մտադիր է խստացնել Իրանի դեմ կիրառված պատժամիջոցները, քանի դեռ Թեհրանը չի փոխել իր քաղաքականությունը:

Բացի այդ, ԱՄՆ առաջնորդը հայտարարել է, որ ապագան ոչ գլոբալացման կողմնակիցներին ձեռքում է, այլ ինքնաիշխանության և հայրենասիրության ջատագովների:

«Ապագան պատկանում է ինքնիշխան և անկախ երկրներին, որոնք պաշտպանում են իրենց քաղաքացիներին»,- շեշտել է Թրամփը:

Նշենք, որ նստաշրջանին մասնակցելու է պետության 91 ղեկավար, 6 փոխնախագահ, կառավարությունների 45 ղեկավար, 5 փոխվարչապետ, 44 նախարար:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի բարձր մակարդակի միջոցառումների շաբաթվա ընթացքում ելույթ կունենա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ