fbpx
Աշխարհ

Դոնալդ Թրամփը կրկին մոռացել է իր կնոջ մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհարմար վիճակում է հայտնվել Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի և նրա կնոջ՝ Մոնիկայի հետ հանդիպման ժամանակ: Միջադեպի տեսագրությունը հրապարակվել է Newsweek-ի Twitter-ի էջում:

Տեսանյութում երևում է, թե ինչպես են Թրամփն ու նրա կինը՝ Մելանյան, դիմավորում Բաբիշ զույգի ավտոշարասյունը: Ձեռքսեղմումից անմիջապես հետո ԱՄՆ նախագահը և Չեխիայի վարչապետն ուղևորվում են նստավայր՝ ամբողջովին մոռանալով իրենց կանանց մասին:

Մոնիկան և Մելանյան մնում են Սպիտակ տան դռան մոտ, որից հետո շրջվելով՝ հետևում են իրենց ամուսիններին:

Հոկտեմբերի 16-ին Թրամփը կրկին մոռացել էր իր կնոջ մասին: Սպիտակ տան ղեկավարն սպասեցրել է նրան անձրևի տակ՝ զրուցելով լրագրողների հետ:

Աղբյուրը՝ shantnews.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ