Այսօր ՊՍԺ-ն Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանակներում մրցելու է «Մանչեսթեր Սիթիի» հետ։
Ֆրանսիական ակումբի դարպասը պաշտպանելու է Ջանլուիջի Դոնարուման, ում համար սա առաջին հանդիպումն է լինելու Չեմպիոնների Լիգայում։
Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշվում է, որ «Միլանի» կազմում Դոնարուման միայն Եվրոպա Լիգայում է խաղացել։
