Բուժհանձնաժողովը թույլ էր տվել թռչել օդաչուին, որ մահացել է Մոսկվա-Անապա չվերթն իրականացնող և Դոնի Ռոստովում ինքնաթիռի՝ արտակարգ վայրէջքից հետո։ Նշենք, որ նա ինքնաթիռի երկրորդ օդաչուն էր։ Այս մասին հայտնել են «Աէրոֆլոտ» ավիաընկերությունից:
Բժշկական չափաիշներով հակացուցումներ չեն եղել: Չվերթի նախօրեին օդաչուն պարտադիր բուժզննում է անցել, սակայն որևէ առողջական խնդիր բժիշկները չեն բացահայտել:
Բուժզննման արդյունքներով նա բացարձակ առողջ է ճանաչվել, և նրան թույլ են տվել մասնակցել չվերթին:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ի առավոտյան: Արտակարգ վայրէջքից հետո ինքնաթիռը պատրաստվում էր շարունակել չվերթը: