fbpx
Քաղաքականություն
17:30 09/12/2019

Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսը դատապարտել է Նժդեհի հուշատախտակի շուրջ ստեղծված իրավիճակը

Դեկտեմբերի 4-5-ը Դոնի Ռոստովում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանն աշխատանքային այցով գտնվում էր ՌԴ Արմավիր քաղաքում։ Այցի շրջանակներում վերջինս հանդիպում ունեցավ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև մտավորականների և երիտասարդների հետ, որի ընթացքում քննարկվեց հայ համայնքին հուզող հարցերի լայն շրջանակ։ Ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձ կատարվեց Հայ առաքելական եկեղեցու տարածքում վանդալիզմի ենթարկված Գարեգին Նժդեհի հուշատախտակի շուրջ ստեղծված իրավիճակին։Հանդիպումից հետո Գլխավոր հյուպատոսն այցելեց Արմավիր քաղաքի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցի, որտեղ հանդիպեց հոգևոր առաջնորդի հետ: Այս մասին նշվում է Դոնի Ռոստովում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության Facebook-ի էջում։

Դեկտեմբերի 5-ին Վարդան Ասոյանը հանդիպում ունեցավ Արմավիր քաղաքի քաղաքապետ Անդրեյ Խարչենկոյի և քաղաքային դումայի նախագահ Ալեքսանդր Պոլյակովի հետ։

Քաղաքապետը ողջունեց ՀՀ գլխավոր հյուպատոսին և կարևորեց առկա ամուր բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնումը՝ ընդգծելով տեղի հայ համայնքի բարձր դերակատարությունը։ Քաղաքապետը ներկայացրեց ս․թ․ նոյեմբերի 13-ին Հայ առաքելական եկեղեցու տարածքում քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի կողմից վանդալիզմի գործողությունների մանրամասներ՝ դատապարտելով այն։

Գլխավոր հյուպատոս Ասոյանը քաղաքապետի հետ քննարկեց Արմավիրի հայ համայնքի մտահոգությունները և ակնկալիքները ստեղծված իրավիճակի հասցեագրման վերաբերյալ, ինչպես նաև ներկայացրեց Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը՝ կարևորելով վանդալիզմի յուրաքանչյուր դրսևորմանը իրավական և հասարակական գնահատական տալու անհրաժեշտությունը։

Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսի աշխատանքային այցը ՌԴ Արմավիր քաղաքԴեկտեմբերի 4-5-ը Դոնի Ռոստովում Հայաստանի…

Gepostet von Генеральное консульство Республики Армения в г.Ростове-на-Дону am Montag, 9. Dezember 2019

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ