fbpx
Էկո

Դորիան փոթորկից զոհերի թիվը Բահամյան կղզիներում հասել է 3 տասնյակի

«Դորիան» փոթորկի զոհերի թիվը Բահամյան կղզիներում հասել է 30-ի։

Այնուամենայնիվ, տեղի իշխանությունները համոզված են, որ զոհերի թիվը դեռ կավելանա։ Այս մասին հայտնել է Բահամների վարչապետ Հյուբերտ Միննիսը։

Նա հայտարարել է, որ որոնողափրկարարական աշխատանքները ընթացքի մեջ են։ Տեղական ավիաընկերություններն էլ որոշ դեպքերում տրամադրում են անվճար տոմսեր՝ տուժածների տեղափոխությունը կազմակերպելու համար։

Որոնողափրկարարական աշխատանքներին միացել է ԱՄՆ-ից ժամանած 60 փրկարար։ Փոթորիկը, ինչպես հայտնի է, ընդհանուր մարտահրավեր է այդ տարածաշրջանի համար։ Դրանից տուժել են նաև ԱՄՆ-ի հարավարևելյան նահանգները, մասնավորապես Ֆլորիդան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ