fbpx
Կրթություն

Դպրոցական բաժանորդային ծրագրի 1-ին փուլը կշարունակվի մինչ օգոստոսի 31-ը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ շարունակվում է 2018 թվականի նոյեմբերին մեկնարկած դպրոցական բաժանորդային ծրագրի իրականացումը:

Ծրագրի 1-ին փուլի շրջանակում բաժանորդային համակարգին միացած թանգարանները բաժանորդային տոմսով կարող են այցելուներին ընդունել մինչև ս. թ. օգոստոսի 31-ը, որից հետո տպագիր տոմսերն անվավեր կհամարվեն:
Սեպտեմբերի 1-ից կմեկնարկի ծրագրի 2-րդ փուլը, որի կիրարկումը կկայանա բացառապես Dasaran.am ծրագրի E-cult հարթակի միջոցով: Տեղեկացնում ենք, որ ծրագրում ընդգրկված համերգային կազմակերպություններ ու թատրոններ այցելելու համար ևս պետք է ամրագրումը նախօրոք կատարվի Dasaran.am ծրագրի միջոցով:

Կից ներկայացվում է ծրագրում ընդգրկված մշակութային կազմակերպությունների ցանկը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ