fbpx
Կրթություն

Գեղարքունիքում կմեկնարկի մոդուլային 3 նոր դպրոցների կառուցման աշխատանքները. Մարզպետ

Գեղարքունիքի մազպետ Գնել Սանոսյանը գրառում է կատարել Facebook-ում: Մարզպետը հայտնում է, որ այս տարի մարզում կմեկնարկեն 3 մոդուլային դպրոցների կառուցման աշխատանքները:

«Այս տարի կմեկնարկի Գեղարքունիքի մարզում մոդուլային 3 նոր դպրոցների կառուցման աշխատանքները:
Մինչեւ 100 աշակերտի համար նախատեսված դպրոցներ կառուցվելու են մարզի

Ջիլ,
Շատջրեք եւ
Լեռնահովիիտ բնակավայրերում:

Այս պահին հայտարարված են Ջիլի եւ Շատջրեքի միջնակարգ դպրոցների կառուցման մրցույթները:
Մրցույթներին մանրամաս կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://www.armeps.am/epps/home.do
https://armeps.am/epps/quickSearchAction.do

Դպրոցներն ընտրվել են հետեւյալ չափանիշներով՝
Դպրոցում սովորող աշակերտների թիվը չպետք է գերազանցի 100-ը (հաշվի են առնվել նաև աշակերտների թվի առաջիկա 5 տարիների կանխատեսումները),
դպրոցը պետք է լինի տվյալ համայնքի (բնակավայրի) միակ ուսումնական հաստատությունը,
դպրոցի շենքը սեյսմիկ անվտանգության առումով պետք է լինի խոցելի,
շինարարության ընթացքում պետք է առկա լինի այդ դպրոցի աշակերտների ուսումն այլ վայրում կազմակերպելու հնարավորություն,
դպրոցի շենքի օգտագործման, սպասարկման համար հատկացված տարածքը պետք է հնարավորության տա կառուցել դպրոցի մոդուլային շենքը կամ պետք է առկա լինի համայնքի համաձայնությունը համապատասխան հողատարածք հատկացնելու վերաբերյալ:
Այդ շենքերի կառուցումը և կահավորումը նախատեսվում է ավարտին հասցնել հաջորդ տարի՝ 2021 թվականին»,-ասվում է գրառման մեջ:

https://www.facebook.com/sanosyangnel/posts/2316138708688368

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ