Քաղաքականություն

ԵՄ-ի հետ հարաբերություններում դրական մթնոլորտ է զգացվում․ Չավուշօղլու

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա։

Այցի շրջանակներում նա հանդիպել է թուրք գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ։ Հանդիպման օրակարգը եղել է Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունները, մասնավորապես՝ 2016 թվականին կողմերի միջև կնքված Միգրացիոն համաձայնագրի պայմանների թարմացումը։

Հանդիպումից հետո Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիա-ԵՄ հարաբերություններում դրական մթնոլորտ է զգացվում։ Նա նշել է, որ ԱՅԺՄ Թուրքիան կոնկրետ քայլեր ու լուծումներ է ակնկալում, օրինակ՝ վիզաների ազատականացում։

Ավելացնենք, որ 2020 թվականին ԵՄ-ն նախագահել է Գերմանիան։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ