fbpx
Ժամանց

Դրեյքը գերազանցել է The ​​Beatles խմբին և զայրացրել երկրպագուներին

 

Ռեփեր Դրեյքը գերազանցել է The ​​Beatles խմբի երեք ռեկրորդ, հաղորդում է Rolling Stone-ը։

 

 

Հիփ-հոփ կատարողի յոթ երգ միաժամանակ հայտնվել է Billboard-ի թոփ 100-ում այն դեպքում, երբ լիվերպուլյան խմբի ռեկորդը կազմում է հինգ կոմպոզիացիա։ Բացի այդ՝ երաժիշտի 12 սինգլ հայտնվել է թոփ 10-ում՝ Beatles-ից առաջ անցնելով մեկով։ 2019թ.-ին արտիստը ռոք երաժիշտներից առաջ է անցել նաեւ սինգլների քանակով, որոնք թոփ տասնյակում զբաղեցնում էին երկրորդ տեղը, գրում է Lenta.ru-ն։

Դրեյքը որոշել է դաջվածք անել ի պատիվ իր նվաճումների The ​​Beatles-ի՝ փողոցում քայլող մասնակիցների պատկերով։ Պատկերը կրկնում է Abby Road ալբոմի շապիկի լուսանկարը մի տարբերությամբ. Դրեյքը երաժիշտների առջեւում է եւ նրանց ձեռքով է անում։

 

Օգտատերերին զայրացրել է ռեփերի նոր դաջվածքը։ Նրանք վերջինիս մեղադրել են նարցիսիզմի մեջ, ինչպես նաեւ պնդել, որ The ​​Beatles-ը շատ ավելի տաղանդավոր է։ «Նարցիստական դաջվածք։ Եթե մարդիկ 50 տարի անց հիշեն Դրեյքի երգերը, մենք հաճույքով ետ կվերցնենք մեր խոսքերը»,- մեկնաբանություններում գրել է TransistorBand օգատատերը։

«Հեշտ է մտածել, որ նա ավելի կարեւոր է The Beatles-ից, երբ նույնիսկ սեփական երգերը չի գրում։ Այո՛, The Beatles-ի երգերը ձեզ կարող են դուր չգալ, բայց դուք չեք կարող ասել, թե նրանք պատմության համար ավելի քիչ բան են արել, քան մշակված ձայնով եւ թվային բիթերով ռեփերը»,- համաձայնել է martyblazeit420 օգտատերը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ