fbpx
Գիտություն

21:00 8/6/2019

Դրակուլայի օգտագործած թնդանոթային ռմբագնդեր են հայտնաբերվել Բուլղարիայում

Բուլղարիայում հայտնաբերել են թնդանոթային ռմբագնդեր, որոնք, ըստ վարկածի, 15-րդ դարում օգտագործել է Դրակուլան:

Հետազոտողները հայտնաբերել են միջնադարյան կուլվերինի՝ թնդանոթի ավելի վաղ տեսակի թնդանոթային ռմբագնդեր, որոնք Վալախիայի վոյևոդա Վլադ III Դրակուլան, որն առավել հայտնի է Վլադ Ցեպեշ անունով, ամենայն հավանականությամբ օգտագործել է 1461 թվականին՝ օսմանցի թուրքերի դեմ իր արյունահեղ պատերազմի ժամանակ:

Հայտնագործությունը կատարվել է երկրի հյուսիսային հատվածում՝ 37 հազարից մի փոքր ավելի բնակչությամբ Սվիշտով քաղաքում։ Այն իրականացրել են Ազգային ինստիտուտի և Սոֆիայի հնագիտության թանգարանի պրոֆեսոր Նիկոլայ Օվչարովի և նրա թիմի կողմից:

Վերեվ