fbpx
Քաղաքականություն

Եթե վարչապետի համար ընդունելի են դեմարկացիայի ու դելիմատացիայի առաջարկները, ուրեմն դրանք ՀՀ շահերից են բխում․ Քոչարյան

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ։

Նա անդրադարձավ նաև դեմարկացիայի և դելիմատացիայի խնդրին, նշելով, որ եթե Հայաստանի վարչապետի համար ընդունելի են այդ գործընթացների վերաբեյալ Ռուսաստանի առաջարկները, ուրեմն դրանք բխում են Հայաստանի շահերից։

Քոչարյանի խոսքով՝ 1920 թվականի քարտեզներն ունեն իրավական հիմք և տալիս են բանակցելու ու ակնկալիքներ ունենալու հնարավորություն։

Հանձնաժողովի նախագահը հայտնեց նաև, որ ինչ-որ մի պահից սկսած ոչինչ գաղտնի չի մնալու, բայց այդ ինչ-որ պահին հասնելու գործընթացում շատ բաներ պետք է գաղտնի լինեն, քանի որ գործընթացներն այդպիսին են։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ