fbpx
Սպորտ

Դրոգբան ասել է, թե ում պետք է հանձնվի Ոսկե գնդակը. Paris Match

«Չելսիի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան անդրադառնալով «Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակին, ասել է իր ֆավորիտ ֆուտբոլիստի անունը, որն արժանի է մրցանակը ստանալուն։

«Իմ ֆավորիտը Սադիո Մանեն է։ Նա հանդես է եկել Աֆրիկայի Գավաթում, Չեմպիոնների լիգայում և Անգլիայի առաջնությունում։ Այն, ինչ նա անում է ԱՊԼ-ում, կարող են ոչ բոլորը։ Շատ հավանական է, որ նա կգերազանցի Ջորջ Վեային։

Ընդհանուր առմամբ, շատ լավ խաղացողներ են ներկայացրել Աֆրիկան: Օրինակ Սամուել Էտո’Օ-ն: Ցավալի է, որ նրանց մասին միշտ խոսում են որպես աֆրիկացիների, այլ ոչ թե իրենց երկրների ներկայացուցիչների: Մենք երբեք չէինք ասի, որ Մբապեն ներկայացնում է Եվրոպան, միշտ անվանում ենք երկիրը։ Ափսոս, որ Աֆրիկայի դեպքում այլ իրավիճակ է», – Դրոգբայիխոսքերն է փոխանցում Paris Match-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ