fbpx
Տնտեսություն

Դրոշմապիտակների ներդրումից հետո առանձին ոլորտներում մինչև 60 տոկոս ստվերի կրճատում է տեղի ունեցել. Դավիթ Անանյան

Հունիսի 7-ին Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցերին պատասխանելիս ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պարզաբանեց, որ չեն հրաժարվի դրոշմապիտակներից, քանի որ դրանց ներդրումից հետո առանձին ոլորտներում մինչև 60 տոկոս ստվերի կրճատում է տեղի ունեցել։

Նա հավելեց, որ նույնիսկ անհրաժեշտություն էն տեսնում են այդ կարգավորումները խստացնելու և ընդլայնելու։ Անանյանը նշեց,որ աշխարհը նույնպես գնում է հենց այդ ուղղությամբ, և առաջիկա 10-15 տարիներին «դրոշմապիտակավորումը շատ պոպուլյար է լինելու»։

ՊԵԿ նախագահի խոսքով՝ ԵԱՏՄ-ում քննարկվում է նույնիսկ միասնական դրոշմապիտակավորման անցնելու տարբերակը, ինչը թույլ կտա հետևել ապրանքների հետագծերին։ Իսկ տեխնիկական, տեղեկատվա-տեխնոլոգիական տեսանկյուններից, ըստ նրա, Հայաստանն առաջատար է ԵԱՏՄ պետությունների շարքում, ու հենց Հայաստանն է լինելու այստեղ առաջամարտիկը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ