Իրավական

Քաղաքացու աշխատավարձի վրա դրված արգելանքն ամբողջությամբ վերացվել է. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կայքը հայտնում է, որ պաշտպանի աջակցությամբ քաղաքացու աշխատավարձի վրա դրված արգելանքն ամբողջությամբ վերացվել է:

«Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը իր աշխատավարձի վրա դրված արգելանքը վերացնելու հարցում:

Դիմումատուի բողոքի համաձայն՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից արգելանք է դրվել իր աշխատավարձի վրա 100 տոկոսի չափով:

Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համագործակցության արդյունքում, նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված հայտարարված արտակարգ դրության պայմաններում, քաղաքացու աշխատավարձի վրա դրված արգելանքն ամբողջությամբ հանվել է»,-ասվում է ՄԻՊ հաղորդագրության մեջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ