Փետրվարի 15-ի առավոտյան Դուբայի միջազգային օդանավակայանը դրոնների ակտիվության պատճառով ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները: Թռիչքները դադարեցվել են տեղական ժամանակով 10:13-ից մինչեւ 10:45: Այս մասի հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:
Օդային փոխադրումների վրա ազդող անօդաչուների խնդիրը արդիական է դարձել Բրիտանիայում և ԱՄՆ-ում տեղի ունեցող նման միջադեպերի մասին լուրերից հետո:
Հունվար ամսին Լոնդոնի Հիթրոու օդանավակայանի թռիչքները մոտ մեկ ժամով հետաձգվել էին, քանի որ տարածքում դրոն էր նկատվել:
Հավելենք, որ նմանատիպ միջադեպը թռիչքների հետաձգման պատճառ էր դարձել նաև Նյու Ջերսիի Նյուարք Լիբերտի օդանավակայանում: