fbpx
Ժամանց

Դուբլինում բացվել է վինիլային ձայնապնակների փողոց

Դուբլինում Windmill Lane ձայնագրության ստուդիայի մոտ բացվել է վինիլային ձայնապնակաների փողոց: Դրա բացման մասին հայտնել Է The Irish Times թերթը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Վինիլային ձայնապնակների ծրարները ժամանակագրական կարգով դասավորված են ապակու տակ՝ ձայնագրման նախկին ստուդիայի ամբողջ շենքի երկարությամբ: Երեկոները ցուցադրանքը լուսավորվում է: «Վինիլային» փողոցն ստեղծելիս օգտագործվել են U2-ի, Waterboys-ի, Status Quo-ի, Clannad-ի, Քեյթ Բուշի և այլոց սկավառակները:

«Իռլանդացի երաժիշտների համար սա առանձնահատուկ վայր է: Դրանք, որպես կանոն, եղել են ստուդիական փոքրաբյուջե նախագծեր, բայց շատերի համար դրանցով է սկսվել կարիերան և համաշխարհային հաջողությունը»,- բացմանը հայտնել է Clannad խմբի մենակատարուհի Մոյա Բրենանը:

«Հարյուրավոր ալբոմներ, որոնցից մի քանիսը հետագայում դարձել են «ոսկե» և «պլատինե», ձանագրվել են Windmill Lane-ում»,- հավելել է նա: 1992 թվականին ստուդիան տեղափոխվել է, սակայն ստուդիայի անվանումը մնացել է նախկինը: Դուբլինի ստուդիայի ծառայություններից օգտվել են The Rolling Stones-ը, AC/DC-ն, Լեդի Գագան, Քայլի Մինոուգը, իր վերջին ձայնագրություններից մեկն այստեղ է արել Դևիդ Բոուին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ