fbpx
Սպորտ

Դուբրավկան մեկնաբանել է Սալահի վնասվածք ստանալու դրվագը

ԱՊԼ-ի 37-րդ տուրում կայացած «Նյուքասլ» – «Լիվերպուլ» (2:3) հանդիպման ժամանակ մերսիսայդցիների կիսապաշտպան Մոհամեդ Սալահը բախվելով «Նյուքասլի» դարպասապահ Մարտին Դուբրավկայի հետ վնասվածք ստացավ: Դրվագի մասին իր կարծքին է հայտնել դարպասապահը։

«Ես նրան ձեռքով չեմ հարվածել, չեմ խփել: Ամենայն հավանականությամբ, դա իմ ազդրն էր: Ի սկզբանե, ես վստահ չէի, թե ով վնասվածք հասցրեց Սալահին` ե՞ս, թե՞ ինչ-որ այլ մեկը: Բայց ես մոտեցա նրան ու ներողություն խնդրեցի: Իսկապես չէի ցանկանում վնասվածք հասցնել նրան, ես այդպիսին չեմ:Ցավում էի նրա համար, բայց ես կենտրոնացած էի գնդակի վրա: Երբեմն հնարավոր չէ հետևել այն ամենին, ինչ տեղի է ունենում շուրջդ:

Արդյոք Սալահն ինձ պատասխանե՞ց. այո, նա ինչ-որ բան ասաց: Չգիտեմ` նա որքան ժամանակ է անցկացրել առանց գիտակցության, այդ իսկ պատճառով մինչ ես կմոտենայի, նրան մոտեցավ իմ թիմակիցն ու Մոհամեդը նրան չպատասխանեց: Այդ պահին մենք վախեցանք նչա համար, բայց մոտ մեկ րոպե անց նա պատասխանեց: Ես երջանիկ եմ, որ նրա հետ ամեն ինչ կարգին է»,- Դուբրավկայի խոսքերն է փոխանցում Goal-ը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ