Ընտրանի

Դույել VS Բանավեճ. Սպանության սպառնալի՞ք, թե՞ ազատ խոսք

banavech vs duel

Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ ռուսերեն ասում են՝ դույել (дуэль), այ դրան պատրաստ է հրավիրելու, յուրաքանչյուր զենքի տիպով: Իրականում դուելը ֆրանսերեն բառ է՝ duel, որն ունի լատիներեն ծագում՝ duellum։ Դուելը երկու անձերի մենամարտն է՝ ընտրովի զենքով։ Մեկը չկա, որ կողքից ասի՝ միջնադարն անցել է։ Վաղուց «դուելները» փոխակերպվել են ուղիղ եթերում բանավեճերի։ Եթե զենքի ուժով հարցերը լուծելու պատրաստակամ է, ապա հուշեք՝ այնպիսի «զենք» է տվել Նիկոլ Փաշինյանի ձեռքը սահմանադրական դատարանի հայտնի վճռի միջոցով, որ կարող է գնդակահարելու հրաման տալ զորքին, օրը ցերեկով նրա պորտֆոլիոն թողնել փողոցում, և դրա համար պատասխանատվություն չկրել նույնիսկ այնքան, ինչքան, որ նա կրեց: Արդյո՞ք սրա մասին է լինելու իր կրելը: Ու՞ր է տանում քարոզարշավը։

Այս մոտեցումներով ինքն իրեն միակ տղամարդ էր հայտարարել նախագահության տարիներին: Այս միջնադարյան ընկալումներով Հայաստանն էր կառավարում, և հիմա էլ հայտ է ներկայացրել հանրապետությունը կառավարելու համար: Բդեշխների ժամանակաշրջանն անցել է։

Դուելը սպանություն է: Հասկանու՞մ եք: Մարդը կանչում է իրար սպանելու: Եվ դա սարքում է հպարտանալու թեմա ոմանց համար, որոնք իրենց փորձում են ներկայացնել մարդկային կյանքերի համար ցավ ապրողներ և պայքարողներ, որ կորցրինք արցախյանին: Ինչպե՞ս կարող է իրենց համար մարդն արժեք լինել, ինչպե՞ս կարող է իրենց համար պետությունն արժեք լինել: Այսինքն երկակի ստանդարտներ, կեղծ գաղափարներ են կրում: Կրում են, բայց փաստորեն կեղծիքը:

Զարմանալի է գործող իշխանությունների զրոյական արձագանքը կամ իրավաքաղաքական գնահատականներ տալու բացակայությունը: Այսպիսի ընկալումներով մարդկանցից պետականությունը մաքրելու նպատակով եկած իշխանությունը, ինչքան անզոր կամ ոչ ճկուն կարող է լինել, որ թույլ է տվել մանդատ ստանալու հայտ ներկայացնեն մարդասպանությամբ սպառնացողները: Պատկերացնու՞մ եք՝ Հայաստանը ուր կգնա կարճ ժամանակում: Ոչ թե միջնադար, այլ ուղղակի ժամանակակից աշխարհում կանհետանա:

Նման հետադիմական աշխարհընկալման հետևորդները խաբված «ուժեղ տղու» կերպարով, կարծես խորը չեն կշռադատում, թե ինչ է տեղի ունենալու երկրի հետ, եթե որևէ կերպ ներխուժեն խորհրդարան: Ցանկալի կլիներ, որ այդ մարդիկ էլ թույլ չտային իրենց մանիպուլացներ, և հիմա էլ ուշ չէ, որպեսզի տեղեկատվությանը տիրապետող իշխանական ուժերը մերկացնեին այն, ինչ թաքցվում է այդ «դույել» կոչված սպառնալիքի տակ:

Ինքը պետք է կրի: Միանշանակ: Բայց պատասխանատվությունը, որ խարխլում է պետականության հիմքերը՝ բաց տեքստով նսեմացնելով ժողովրդավարությունը, սպառնալով ու ոտնահարելով իրավականությունը, բաժան-բաժան անելով սոցիալականությունը, ինքնիշխանությունը փռելով օտար երկրների ոտքերի տակ:

Այս ամենն այնքան բացահայտ ու դիտավորյալ է իրականացվում, որ ավելորդ վերլուծությունների կարիք չկա և գործող իշխանությունը կարող է սահմանադրական կարգի տապալման փորձով, որ սկսել են իրականացնել ագիտացիայի միջոցով, մարդու հանդեպ սպանության սպառնալիքով, որը իրացվում է ազատ խոսքի իմիտացիայի տակ, արդեն ճանապարհի կրելու՝ պատիժը:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ