Ալեն Սիմոնյանը և Վահրամ Դումանյանը մասնակցել են առաջին սքեյթ-պարկի բացմանը-Azat TV
Հասարակություն
18:08 15/11/2021

Ալեն Սիմոնյանը և Վահրամ Դումանյանը մասնակցել են առաջին սքեյթ-պարկի բացմանը

ՀՀ ԿԳՄՍ նախարորությունը հայտնել է, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն նոյեմբերի 15-ին մասնակցել են Երևանում առաջին սքեյթ-պարկի բացման արարողությանը, շրջել պարկի տարածքով և ծանոթացել ենթակառուցվածքներին:

«Միջոցառմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Մայրաքաղաքի առաջին սքեյթ-պարկի բացման պատիվը վերապահվել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին և Ուկրաինայի հայ համայնքի նախագահ Վիլեն Շատվորյանին:

Այն կառուցվել է Երևանի Օղակաձև զբոսայգու հիմնանորոգված 6-րդ գոտու տարածքում՝ միջազգային ամենաբարձր չափանիշներով: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ առանց այս պայմանների մարզաձևի զարգացման մասին մտածել չէինք կարող. «Կարծես բոլոր չափանիշները պահպանված են, բավականին ժամանակակից է: Այն, ինչ կար Տոկիոյի Օլիմպիական խաղերում, ես հիմա այստեղ տեսնում եմ: Առանց այս պայմանների մենք այս մարզաձևի մասին մտածել անգամ չէինք կարող:

Մի խոսքով, սա մարզաձևը զարգացնելու միակ տարբերակն է: Սքեյթբորդն արդեն օլիմպիական մարզաձև է. Տոկիո-2020-ի ծրագրում կար: Հիմա ուժեղների ընտանիքին միանալու հնարավորություն կա՝ ունենալով այսպիսի պայմաններ: Մնում է՝ նորմալ մարզիչներ ունենանք, ովքեր կկարողանան իսկապես լավ մարզիկներ կերտել»: Սքեյթ-պարկում գործում են ամֆիթատրոն՝ հանդիսատեսի համար, բուժկետ և սանհանգույց:

Տարածքում տեղադրված են ոճային հովհարներ՝ արևային պանելներով, որոնք ապահովում են պարկի գիշերային լուսավորությունը: Օղակաձև զբոսայգու համալիր բարեկարգման ու թեմատիկ այգիների ստեղծման աշխատանքները կատարվել են Երևան համայնքի բյուջեի միջոցներով և քաղաքի բարեկամների ֆինանսական աջակցությամբ:

Մասնավորապես, սքեյթ-պարկի կառուցման ֆինանսավորումն իրականացրել է Ուկրաինայի հայ համայնքը՝ նախագահ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ