fbpx
Աշխարհ

Դուք այսօր ոչ մեկին չե՞ք հրել. Զելենսկին՝ մամուլի քարտուղարին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ կատակել է: Այս մասին հայտնում է hromadske.ua-ն:

Բանն այն է, որ մամուլում տեսանյութ էր տարածվել, որտեղ Զելենսկու մամուլի քարտուղար Յուլյա Մենդելը փորձել է հրել լրագրողին, երբ վերջինս ցանկանում էր հարց ուղղել Ուկրաինայի նախագահին: Ավելի ուշ Ուկրաինայի լրագրողների ազգային միությունը մամուլի խոսնակին կոչ էր արել ներողություն խնդրել և վերանայել իր պահվածքը լրագրողների նկատմամբ և նման վարքագիծը պատվաբեր չէր համարել:

Հերթական մամուլի ասուլիսի ժամանակ ԶԼՄ-ների ներկայացուցիչների առաջ ելույթ է ունեցել Ուկրաինայի առաջնորդի մամուլի խոսնակը, ապա խոսքը փոխանցել է Զելենսկուն, որն էլ ելույթն սկսել է կատակով.

«Շնորհակալ եմ: Իսկ Դուք այսօր ոչ մեկին չե՞ք հրել»,- հարցրել է Զելենսկին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ