«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ, ներկայումս ակումբում աշխատող Էրիկ Աբիդալը նշել էր, որ ֆուտբոլիստներից ոչ բոլորն էին գոհ Էռնեստո Վալվերդեից, ով վերջերս ազատվեց թիմի գլխավոր մարզչի պաշտոնից։
Սրան ի պատասխան Լիոնել Մեսսին գրառում է կատարել Instagram-ի իր էջի պատմություններ բաժնում։
«Եթե նման խոսքեր եք ասում խաղացողների մասին, ապա պետք է տաք հստակ անուններ: Հակառակ դեպքում, դուք բոլորին վարկաբեկում եք և ինչ-որ բան ասում, ինչը ճիշտ չէ:
Նման որոշումների համար պատասխանատուները պետք է պատասխանատվություն ստանձնեն իրենց համար: Բոլորը պետք է պատասխանատու լինեն իրենց առաջադրանքների համար և մտածեն իրենց որոշումների մասին:
Խաղացողները պատասխանատու են դաշտում կատարվածի համար: Երբ ինչ-որ բան սխալ է գնում, մենք առաջինն ենք ընդունում դա», – գրել է Մեսսին: