Սպորտ

Դուք ձեզ լսո՞ւմ եք, ի՞նչ համակարգիչ․ Արոնյանի ընկերուհու գրառումը

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի ընկերուհին՝ Անիտա Այվազյանը, Facebook-ի իր էջում գրել է․

«Զարմանալի է. անգամ առանց «գերհզոր համակարգչի» Լևոն Արոնյանը շարունակում է հաղթանակներ գրանցել:

Հ.գ. Դուք ձեզ լսո՞ւմ եք: Ի՞նչ համակարգիչ: Ցավում եմ, որ ժողովրդի մի մասը ապատեղեկատվությամբ ուղղորդված ուրանում է ազգի նվիրյալներին»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին սկսվել շրջանառվել, թե Արոնյանը ցանկանում է հրաժարվել հայկական դրոշի տակ հանդես գալուց ու տեղափոխվել ԱՄՆ և հանդես գալ այդ երկրի դրոշի ներքո։ Լուրի սկբնաղբյուրը հղում էր անում իր աղբյուրիներին, որոնք անհայտ են։ Լուրն այդպես էլ չի հաջողվել ստուգել, բայց Արոնյանը հայտնել է, որ առաջիկայում հայտարարությամբ հանդես կգա։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ